ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված

Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված

Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկաններին է հանձնվել 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ և տարբեր տրամաչափի 79 փամփուշտ։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: