երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնաբերվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ ներնետված փաթեթ, որում եղել է 5 հեռախոս եւ 2 USB լար

Հայտնաբերվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ ներնետված փաթեթ, որում եղել է 5 հեռախոս եւ 2 USB լար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հնարավոր ներնետման մասին, փետրվարի 14-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին իրականացրել են տեղանքի զննություն։

Արդյունքում՝ լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել սպունգներով փաթեթավորված 5 բջջային հեռախոս և 2 USB լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

  • Կիսվել: