չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք․ ՆԳ փոխնախարար

Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք․ ՆԳ փոխնախարար

2023 և 2024 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։  

Այս մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։

Փոխնախարարի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել։

«Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք, որոնք քրեական ոստիկանության մշտական դիտակետում են գտնվում։ Այս խանութները և ալիքները հերթականությամբ փակվում են»,- ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: