երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնաբերվել է հերթական զենք-զինամթերքը, որը քաղաքացին իր հետ բերել է 44-օրյա պատերազմից

Հայտնաբերվել է հերթական զենք-զինամթերքը, որը քաղաքացին իր հետ բերել է 44-օրյա պատերազմից

Օրերս ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը  Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո 10 հազարից ավելի զենք է անհետացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Թույլտվության համակարգի ավագ տեսուչի հետ այցելել է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Մ. Ս.-ի տուն, ու արդեն այնտեղ ոստիկանների պահանջով Մ. Ս.-ն ննջասենյակում պահվող մետաղյա պահարանից ոստիկաններին է ներկայացրել АКС տեսակի ակոսափող որսորդական հրազեն, մեծ թվով որսորդական հրազենի փամփուշտներ և ինքնաձիգի մարտական փամփուշտներ:

Վերջինս հայտել է, որ ոստիկաններին ներկայացրածը ինքը բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Հանրապետությունից:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: