երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
«Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

«Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ մահացած քաղաքացու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Օդանավում մահացածը տղամարդը երկքաղաքացի էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է. նրա ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Երևան թռչելիս։

«Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։ Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է»,–նշեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակը։

  • Կիսվել: