ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայելի» ակումբի վրա հարձակման միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

«Հայելի» ակումբի վրա հարձակման միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Երեկ չորս քաղաքացի պաստառներ էին փակցրել «Հայելի» ակումբի պատերին և ձվեր նետել դռների վրա՝ պահանջելով փակել ակումբը։

  • Կիսվել: