չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանը վավերացրել է Եվրոպոլի հետ միջսահմանային հանցավորության դեմ պայքարի համաձայնագիրը

Հայաստանը վավերացրել է Եվրոպոլի հետ միջսահմանային հանցավորության դեմ պայքարի համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը ապրիլի 12-ին կայացած նիստում քվեարկել է Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև համաձայնագիրը վավերացնելու օգտին։

Համաձայնագիրն ուղղված է միջսահմանային հանցավորության դեմ պայքարում համագործակցության հաստատմանը։ Խոսքը, մասնավորապես, թմրամիջոցների մաքսանենգության, կիբերհանցագործության, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի, անօրինական ակտիվների վերականգնման, փողերի լվացման մասին է։

Վավերացումից հետո Նիդեռլանդներում կտեղակայվի կապի սպայի գրասենյակը, որի միջոցով Հայաստանը կկարողանա օգտվել Եվրոպոլի տեղեկատվությունից։ Նույն գրասենյակը տեղակայվելու է Հայաստանում, որպեսզի Եվրոպոլին նույնպես հասանելի լինի տեղեկատվությանը։

  • Կիսվել: