չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանը հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումների եվրոպական չափանիշներին. փոխնախարար

Հայաստանը հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումների եվրոպական չափանիշներին. փոխնախարար

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքով է հանդես եկել ԵՄ հետ համագործակցության շրջանակներում իրականացված «Բյուջետային գործընթացի Հայաստանյան մոդելը: Միջնաժամկետ ծախսային ծրագրեր և տարեկան բյուջետային հայտերի մշակում» աշխատաժողովին:

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Արդարադատության նախարարության և Եվրոպական միության միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը:

Նախարարի տեղակալի խոսքով Հայաստանը հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխումների եվրոպական չափանիշներին ու լավագույն գործելակերպին, որի արդյունքում Հայաստանում գրանցվել են մի շարք բարեփոխումներ՝ տարբեր ոլորտներում:
Բարեփոխումների առաջընթաց է գրանցվել, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների և դատական նոր ինստիտուտների ուղղությամբ:

Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը նպատակ ունի շարունակել և ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

Արմենուհի Հարությունյանն ընդգծել է, որ դատական բարեփոխումների, ինչպես նաև թվայնացման ուղղություններով նախարարությունը համագործակցում է նաև ԵՄ-ի հետ, և թվայնացման շրջանակներում բազմաթիվ են դեպքերը, երբ նախարարությունն առնչվում է գնման գործընթացի հետ, ուստի ՀՀ արդարադատության նախարարությունը կարևորում է նաև պետական գնումների ընթացակարգերի շուրջ կարողությունների զարգացումը՝ հաշվի առնելով նախարարության լիազորությունների իրականացման համատեքստում անհրաժեշտ գնումների ընթացակարգերի կիրառման մեծաքանակ դեպքերը:

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչների նմանօրինակ քննարկումները նպաստելու են համակարգի առավել կատարելագործմանն ու իրավունքի գերակայության ամրապնդմանը։

  • Կիսվել: