երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ-ն՝ տարածված լուրերի մասին

Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ-ն՝ տարածված լուրերի մասին

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: InfoPort.am-ին այս մասին հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Եթե քաղաքացիներն ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն: Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- նշեց խոսնակը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Այդ մասին հայտարարել էր նաև Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: