երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել իր տնից։ Արթուր Հ․-ն Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։

  • Կիսվել: