երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հայաստանում ձերբակալվել է տաջիկական ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը

Հայաստանում ձերբակալվել է տաջիկական ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը

Տաջիկստանի նախագահի վարած քաղաքականության նկատմամբ ընդդիմադիր գործունեություն ծավալող «Խումբ 24»-ի անդամ Իսմոիլ Խոլովը ձերբակալվել է Հայաստանում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի սահմանին: Բագրատաշենի սահմանային կետի ներկայացուցիչը հայտնել է, որ Խոլովը ձերբակալվել է, քանի որ Տաջիկստանի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: «Նրա գործը ներկայումս քննվում է, և դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի հաջորդը: Դատարանը կորոշի ամեն ինչ», – ասել է նա։

Նշենք, որ Տաջիկստանում քրեական գործ է հարուցվել 44-ամյա Իսմոյիլ Խոլովի դեմ՝ արգելված կազմակերպությանը մասնակցելու համար: 

  • Կիսվել: