ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԻՊ թեկնածուն՝ ժամանակից շուտ պաշտոնավարումը դադարեցնելու հավանականության մասին

ՄԻՊ թեկնածուն՝ ժամանակից շուտ պաշտոնավարումը դադարեցնելու հավանականության մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ՀՀ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին հարցրել է՝ արդյո՞ք աշխատանքի այլ առաջարկ ստանալու դեպքում ինքը ևս նախորդ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի նման կթողնի պաշտոնը։

«Սա ինձ համար պաշտոն չէ, այլ պատասխանատվություն ու առաքելություն, և միանշանակ հանձնառու եմ փորձել, ձգտել, ամեն ինչ անել՝ այդ առաքելությունը մինչև վերջ հասցնելու և այս ոլորտը պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով»,- նշեց Մանասյանը։

Նա նաև նշեց, թե դատախազության աշխատանքը չի կարելի համարել մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված, քանի որ այն միտված է մարդու իրավունքների պաշտպանությունը։

  • Կիսվել: