հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում․ ԲԴԽ

Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում․ ԲԴԽ

Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում։ Այս մասին հաղորդում է ԲԴԽ-ն հրապարակելով արդյունքների վերաբերյալ լուսանկար։

«Հրապարակվել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը, որը, ի թիվս այլնի, ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը:

Հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս և Ադրբեջան»,- ասված է ԲԴԽ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: