հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելության դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է

Հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելության դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է

Հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 1-ը։

Հիշեցնենք, որ դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ:
Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե վերոնշյալ պայմաններից բացի, անցել են պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ոստիկանները կարող են դիմել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։ Ուսուցումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում: Քաղաքացիական անձանց դեպքում ուսման տևողությունը 5 ամիս է, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ 2 ամիս։

Ուսման ողջ ժամանակահատվածում քաղաքացիական անձինք ստանալու են նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողները՝ ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։

Շրջանավարտները կնշանակվեն Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում քրեական ոստիկանի պաշտոններում։ Կրթական այս ծրագրն ավարտած անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճարներ։

  • Կիսվել: