կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Հակոբ Միհրանյանը

Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Հակոբ Միհրանյանը

Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Հակոբ Միհրանյանը։ Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին տեղեկացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը, թեկնածուի օգտին քվեարկել է 69 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Հիշեցնենք, որ Հակոբ Միհրանյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

  • Կիսվել: