շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ․ կասկածյալը հայտնաբերվել է

Հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ․ կասկածյալը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 31-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Սերգեյ Ռ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

  • Կիսվել: