կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է

Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի։ 

Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը։ Նա չի բացառել, որ կբողոքարկի դատարանի վճիռը։

  • Կիսվել: