շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել ու դրական եզրակացություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի լրամշակված փաթեթին:

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու եւ այդ գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու հանգամանքով:

Առաջարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հետագա կառավարումն իրականացվելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի երեք առաջարկ, որոնք ընդունվել են:

Նրա հավաստմամբ հիմնական նպատակն է, որպեսզի նախատեսված վերոնշյալ գործառույթներն առավել արդյունավետ իրականացվեն: Նշվել է նաեւ, որ ազգային որեւէ հարստություն չի գնա վաճառքի:

 

  • Կիսվել: