կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենքի նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենքի նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությամբ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է այն բովանդակային եւ խմբագրական բնույթի փոփոխությունները, որոնք կատարվել են առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Առաջարկներն ընդունվել են, ինչի արդյունքում նախագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

  • Կիսվել: