շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանցակազմի բացակայության պատճառով պատգամավոր Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

Հանցակազմի բացակայության պատճառով պատգամավոր Կրպեյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Նա նշել է, որ ավելի ուշ տեղեկացել է, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: 

«Այսօր արդեն տեղեկացա, որ հանցակազմի բացակայության պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է»,-նշել է պատգամավորը:

  • Կիսվել: