Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. պաշտպան
Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, այս մասին հայտնել է նրա պաշտպան Արմինե Ֆարմանյանը։
Նա նշել է, որ այսօր ստացել է դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
Մասնավորապես, բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի, այդ թվում` Գուգարաց թեմի առաջնորդին, մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։



