կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Համերի» վարորդի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով  նշանակվել է ծառայողական քննություն

«Համերի» վարորդի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

«Համեր» մակնիշի ավտոմեքենայի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենայի և վնասել դրանք։

Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համմերի» անվադողերի ուղղությամբ։

Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «Համմերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի՝ 1997 թվականին ծնված մի բնակիչ։ Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

  • Կիսվել: