շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահե Ղազարյանը հանցագործությունների թվի կտրուկ աճը բացատրում քրեական դատավարության օրենսգիրքի փոփոխությամբ

Վահե Ղազարյանը հանցագործությունների թվի կտրուկ աճը բացատրում քրեական դատավարության օրենսգիրքի փոփոխությամբ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանցագործությունների թվի կտրուկ աճը բացատրում է նրանով, որ Հայաստանում փոփոխվել է քրեական դատավարության օրենսգիրքը:

«Այն ժամանակ ոստիկանությունը հանդիսանում էր որպես ֆիլտր: Եթե ահազանգ էր լինում կամ քաղաքացին հաղորդում էր տալիս, մենք ֆիլտրում էինք՝ եթե կա հանցակազմ, ուղարկում էինք քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու: Այսինքն այն ժամանակ մենք հետաքննություն էինք իրականացնում, կոմիտեն էլ նախաքննություն: Բայց հիմա  քանի որ մենք որեւէ վարույթ չենք նախաձեռնում, ցանկացած դեպք ուղարկում ենք նախաքննության: Դրա համար երեւում է, որ դեպքերի աճ կա»,-ասաց նա՝ հավելելով, որ միջազգային վարկանիշներով Հայաստանը որպես անվտանգ երկիր 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում:

«ԵԱՀԿ վերջին հարցումներով տեսաք, որ իրավապահ համակարգում ոստիկանությունն ամենամեծ վստահությունն ունի հանրության կողմից: Դա իհարկե, լավ է»,-ասաց նա:

  • Կիսվել: