երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում. այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունն այսօր ասել են, որ միջադեպից հետո դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Պաշտպանները պնդել են, որ դա կազամակերպվել է հենց ՔՊ-ի կողմից:

Նշենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:

  • Կիսվել: