կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ ձերբակալել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի․ բանտում բունտ է

Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ ձերբակալել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի․ բանտում բունտ է

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ ՔԲԿ ՊՈԱԿ ստորաբաժանման ղեկավար Գևորգ Գեժոյանի մասով իրավապահները գործընթաց են սկսել։

Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն վերոնշյալ ստորաբաժանման առաջին մասնաշենքում է, որտեղ մեծ աղմուկ է, դատապարտյալներն ու կալանավորները բունտ են անում, փորձում են պոկել դռները։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից հաստատում են լուրը։ «Պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում»,– ասացին կոմիտեից։

  • Կիսվել: