շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի վերաբերյալ քննարկումը հանրային տիրույթում

Հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի վերաբերյալ քննարկումը հանրային տիրույթում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի թեմայի քննարկումը հանրային տիրույթում։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված` ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը և, հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում:
 
Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը», - նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
 

Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, որ իրենք տարակուսած են թե ինչպես է վաճառվել կալանքի տակ գտնվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը եւ դիմելու են դատարան:

  • Կիսվել: