ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան

Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան

Էրեբունու ոստիկանության բաժնում եմ, 17 անձ անհիմն բերման է ենթարկվել, այդ թվում Հաղարծինի վանահայր Հայր Սամվելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը:

Ավելի ուշ Հարությունյանը հայտնել է, որ վանահորը ազատ են արձակել։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

  • Կիսվել: