հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հացի արտադրամասից գողացել են վառարանի սնուցման սարքեր

Հացի արտադրամասից գողացել են վառարանի սնուցման սարքեր

Մարտի 20-ին ժամը 09:55-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը հեռախոսով հաղորդել է այն մասին, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 35/11 հասցեում գտնվող հացի արտադրամասից գողացել են հացի վառարանի սնուցման սարքեր:
 
Վերջինս կասկածում է, որ գողությունը կատարել է ՀՀ Աբովյան քաղաքի բնակի Ա. Մ.-ին (ծնված 1981թ.):
 
Մեկնած հետաքննիչ Մ. Բաբայանը պարզել է, որ ս.թ. մարտի 19-ին ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածը Ա. Մ.-ն Ազատամարտիկների փողոցի թիվ 35/11 և 52/11 հասցեներում գտնվող «Խլեբնիցա» ՍՊԸ հացի արտադրամասերից վերցրել է «Bassanina» տեսակի վառարանի սնուցման սարքը և 50կգ տարողությամբ խմորխառնիչը:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: