հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝  աշխատանքից ազատվել են մանկապարտեզի տնօրենը, դաստիարակը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԿՄՍ բաժնի պետը

Հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ աշխատանքից ազատվել են մանկապարտեզի տնօրենը, դաստիարակը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԿՄՍ բաժնի պետը

Համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
 
՛՛Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով https://shorturl.at/klwC8 ), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
 
Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է՛՛,-նշել է նա:
 
 

  • Կիսվել: