շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է

«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է

Մարտի 23-ին, ժամը 13.55-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ջեմմա Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: