երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում բնակարանի պատուհանից մտել էր ներս և գողացել գազի ջեռուցման կաթսա. Նա արդեն խոստովանել է արարքը

Գյումրիում բնակարանի պատուհանից մտել էր ներս և գողացել գազի ջեռուցման կաթսա. Նա արդեն խոստովանել է արարքը

Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որը նոյեմբերի 15-ին իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ գյումրեցի 48-ամյա տղամարդը Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի մի բնակարանի պատուհանը բացել, մտել էր ներս և գողացել գազի ջեռուցման կաթսա: Նա բնակարանային գողություն կատարելու կասկածանքով հրավիրվել է Մուշի բաժին և խոստովանել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: