ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գրքի միջից գողացել էր 84-ամյա համաքաղաքացու 5000 դոլարը

Գրքի միջից գողացել էր 84-ամյա համաքաղաքացու 5000 դոլարը

Նոյեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել:

Նշված հասցե ոստիկանության Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10.00-ից նոյեմբերի 22-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել նշված բնակարան և հյուրասենյակի պահարանի գրքի միջից գողացել 5000 դոլար:

84-ամյա տանտիրուհուց ընդունվել է հաղորդում:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է էջմիածինցի 42-ամյա կինը: Նա Արագածի զանգվածի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ 200 դոլար: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնի մյուս մասը՝ 4.800 դոլարը, իր տանն է:

42-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: