կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գրպանահատները բռնվեցին, գողոնը հայտնաբերվեց. 24-ամյա տուժած կինը հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում

Գրպանահատները բռնվեցին, գողոնը հայտնաբերվեց. 24-ամյա տուժած կինը հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 11-ին, ժամը 19.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37 և 26 տարեկան երկու տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կնոջ դրամապանակ, որի մեջ կային կուտակային և բանկային քարտեր ու փող: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը երթուղային ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջից: 24-ամյա տուժած կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում: Տղամարդիկ և կից փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: