Գողոնը ոչ թե 36, այլ 38 կգ է, հայտնաբերվել է 25,5-ը. փնտրվում է ոսկու ձուլակտորներից մեկը
Ամերիկյան մարտաֆիլմ հիշեցնող ոսկու երեք ձուլակտորի հափշտակության գործը դատարանում է, դեպքը տեղի էր ունեցել ապրիլին: Հանցավոր խմբի անդամները, բացի ոսկուց, հափշտակել էին նաև 298 միլիոն ռուբլի, ընդհանուր գողոնը կազմում է 2.2 միլիարդ դրամ: Գործով անցնում է 11 անձ, որից երեքը հետախուզման մեջ է, 5-ը կալանքի տակ, 3-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, փնտրվում է նաև ձուլակտորներից մեկը: