հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մասիսի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

Մասիսի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել մի քանի գողություններ և գողության փորձեր կատարելու մեջ կասկածվող անձանց, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մասիսի բաժնում մի քաղաքացի հաղորդում տվեց, որ Այնթապ գյուղի ավտոտեխսպասարկման կետի դիմացից գողացել են բեռնատարի պահեստամասեր՝ պատճառելով զգալի վնաս։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջացառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց ճշտվեց կասկածյալների ինքնությունը։ Նրանք դեկտեմբերի 5-ին Նոր Խարբերդ գյուղից՝ իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Մեքենայում հայտնաբերվեց ջեռուցման 7 համակարգ։

Ըստ բերման ենթարկված տղամարդկանց՝ դրանք գողացել էին Նոր Խարբերդ գյուղի վերջնամասից։

Նրանք խոստովանեցին նաև, որ Այնթապ գյուղի ավտոտեխսպասարկման կետի դիմացից հափշտակել են բեռնատարի պահեստամասերը։ Բացի այդ, կատարել են ևս մի քանի գողություններ ու գողության փորձեր։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: