շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մասիսի ոստիկանները հայտնաբերել են «Պորշի» լուսարձակ գողացած անձին ու գողոնը (տեսանյութ)

Մասիսի ոստիկանները հայտնաբերել են «Պորշի» լուսարձակ գողացած անձին ու գողոնը (տեսանյութ)

Օգոստոսի 26-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղում «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակ են գողացել:

Գաղտի հափշտակությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով դեպքից մեկ օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երեւանի 51-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 27-ին, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

 

  • Կիսվել: