ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «չհեռանալու մասին» ստորագրությունը

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «չհեռանալու մասին» ստորագրությունը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի որոշմամբ երեկ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «չհեռանալու մասին» ստորագրությունը։

Դատարանը այս խափանման միջոցն է կիրառել, քանի որ  քիչ է գնահատել Խաչատուրովի՝ քննությունից թաքնվելու,  ինչպես նաև` վկաների վրա ներգործելու հավանականությունը։

Նախկին բարձաստիճան զինվորականն ազատ էր արձակվել հենց նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ  Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

  • Կիսվել: