կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նիստին մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար:

Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են Փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների նախատեսմանը և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ E-draft.am-ի արդիականացմանն ուղղված թվայնացման աշխատանքներին և այլն:

Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման մեխանիզմների մշակման և կենսագործման վերաբերյալ:

  • Կիսվել: