երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք եւ տղամարդկանց քաշքշելով բերման ենթարկել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում:

  • Կիսվել: