կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գորիսում հարևանների անձնական հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ տեսանյութ

Գորիսում հարևանների անձնական հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ տեսանյութ

Հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 51-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո հարևանը հեռացել է։ Քիչ անց պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը:

Պարզվել է նաև, որ րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին:

Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: