կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. նա ազատ է արձակվել

Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. նա ազատ է արձակվել

Գորիսի համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանը հայտնեց, որ համայնքապետարանի մյուս աշխատակցի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 20:40-ին, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի վերաբերյալ դատարանի որոշումը՝ 22:30-ին:

  • Կիսվել: