կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գողությունը կատարել էին կուտականցի ամուսինները

Գողությունը կատարել էին կուտականցի ամուսինները

Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Իջևան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում գտնվող իր տնից իրեր են բացակայում:

Կուտական մեկնած Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ից մայիսի 4-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, միջանցքի պատուհանի ապակին կոտրել, մտել էին առանձնատուն և գողացել հեռուստացույց, վառարան՝ խողովակներով, բազմոց, բազկաթոռներ, սեղան, պահարան՝ պատճառելով 500 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են կուտականցի ամուսիններ՝ 49-ամյա տղամարդն ու 40-ամյա կինը: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել են արարքը և հայտնել, որ գողացված ապրանքները գտնվում են իրենց տանը:

Ամուսինները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: