երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գողությունը բացահայտվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է. տարել էին սպասք, արդուկ, կշեռք, գազի բալով, մեքենայի նվագարկիչ

Գողությունը բացահայտվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է. տարել էին սպասք, արդուկ, կշեռք, գազի բալով, մեքենայի նվագարկիչ

Հունվարի 17-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 3-ի ժամը 20.00-ից հունվարի 16-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել հանգուցյալ սկեսրայրի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող տուն և գողացել սպասքի պարագաներ, արդուկ, կշեռք, գազի բալոն, ավտոմեքենայի նվագարկիչ և այլ իրեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել են Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 42 և 40 տարեկան երկու բնակիչ: Հունվարի 18-ին նրանք հայտնաբերվել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, 42-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրի խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: