երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` «Անդրազգային հանցավորության գործերով միջազգային-իրավական համագործակցությունը» խորագրով հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հոդվածում ներկայացվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ համատեքստում կարևորելով քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում առաջին հոդվածը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության դեմ պայքարի առանձնահատկություններին:

  • Կիսվել: