երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում ՀԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում

Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում ՀԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացնում։

Հայտնի դարձավ, որ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ է իրականացնում կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Սիմոնյանը այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Նա իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու:
 

Իրավապահները խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել են համակարգիչն ու այլ փաստաթղթեր։ 

Խուզարկությունը կատարվել է covid-ի դեմ պայքարի ծրագրում չարաշահումների գործով։ 

  • Կիսվել: