երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գետահովիտի արտադրամասում 80 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Գետահովիտի արտադրամասում 80 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, նոյեմբերի 10-ին այցելել են Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամաս, որտեղ հայտնաբերվել են փայտամշակման 3 հաստոց, 20 խմ հաճարենու կողահատ տախտակ, իսկ արտադրամասին կից չորանոցներում՝ 30 խմ սոճենու, մոտ 6 խմ հացենու և 24 խմ հաճարենու տախտակներ։

Արտադրամասի տերը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, սակայն ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Իրավապահները կազմել են անհրաժեշտ արձանագրություններ։

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

 

  • Կիսվել: