կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերագույն հրամանատարը կարող է այլ առաջադրանքներ դնել ոստիկանական գվարդիայի առջև. Սարգսյան

Գերագույն հրամանատարը կարող է այլ առաջադրանքներ դնել ոստիկանական գվարդիայի առջև. Սարգսյան

Ոստիկանական գվարդիայի ապառազմականացումը չի նշանակում, որ այդ զորքերում լինելու են միայն քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե բանակում անձնակազմի սղության պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար, որ ոստիկանական գվարդիան ապառազմականացվի։
 
Նշենք, որ առաջիկայում ոստիկանական գվարդիայի ստեղծման մասին օրինագիծ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նախատեսվում է այս կառույցը ձևավորել մինչև2024 թվականի գարուն։
 
Փոխնախարարը նշեց, որ այս պահին լայնածավալ փոփոխություններ են կատարվում թե՛ ներքին գործերի նախարարության բնագավառում, թե՛ պաշտպանական բնագավառում։
Նա ընդգծեց, որ մի բնագավառի փոփոխությունը չպետք է հակադրել մյուս բնագավառի փոփոխությանը։
 
«Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ լինելով ոստիկանության ստորաբաժանում, ոստիկանության զորքերն ունի հիբրիդային երկակի կարգավիճակ` մեկտեղում է թե՛ ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրները, թե՛ արտաքին անվտանգությանը վերաբերող խնդիրները»,–ասաց Սարգսյանը։
 
 

  • Կիսվել: