շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել եմ Ներքին Հանդ գյուղ մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները. Թաթոյան

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել եմ Ներքին Հանդ գյուղ մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները. Թաթոյան

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/-ում, մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Ժողովի քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։
Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել եմ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստանի ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումներ խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: