հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի պարեկները մեքենաներում թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի պարեկները մեքենաներում թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի պարեկները լուսային անսարքության պատճառով Երևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են Ողջաբերդ գյուղի 31-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան:

Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են կանեփանման զանգված: Վարորդը զանգվածը ներկայացրել է իրավապահներին և հայտնել, որ թմրանյութ է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ բույսերից: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը և համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացվել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիսի Մյասնիկյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 18-ամյա մի երիտասարդի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայից իջնելիս վարդենիսցի երիտասարդը գրպանից նետել է թղթե փաթեթ ու կաթուցիչ: Պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված կար: Ձերբակալվածը հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ բույսերից՝ իր օգտագործման համար:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: