շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Սևան քաղաքում ծառայություն իրականացնելիս Շահումյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 62-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից թղթե փաթեթ է նետել։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ փաթեթում մարիխուանա էր։
Գեղարքունիքի պարեկները Մ-14 ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 27-ամյա մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: